Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

     Մինսկ քաղաքի Բարեկամության տանը սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել  Բելառուսի հայ համայնքի ղեկավարությունը, բելառուսական մտավորականության ներկայացուցիչներ և ուսանողներ:

     Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ելույթում նշել է, որ դժվարագույն պայմաններում, հաղթահարելով բազում մարտահրավերներ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը լուրջ առաջընթաց է արձանագրել ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում:

     Միջոցառմանը հանդես են եկել «Նաիրի» և «Էրեբունի» համույթները, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին