Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր

     Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից, արտգործնախարարներն անդրադարձել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերին, քննարկել առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը, արծարծել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

     Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանության, այդ ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու շուրջ: Բանակցությունների օրակարգում են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին