Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին

   Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը, Արցախի անվտանգությանն ու խաղաղությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Սա մեր քաղաքականության ելակետն է, որի մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հստակ հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը:

     ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից. անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: «Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է: Համոզված եմ, որ բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի մարտական պատրաստականության վրա: Մեր բանակը օր օրի հզորանում է նաև ձեր աջակցության շնորհիվ, որովհետև նույնիսկ ամենահեռու վայրում գտնվող հայը չի կարող անտարբեր լինել մեր բանակի նկատմամբ: Հենց սա է «Ազգ-բանակ» գաղափարախոսության ցայտուն օրինակը»,- նշեց Բաբլոյանը:

     Նա շեշտեց, որ ՀՀ իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե ինչ մարտահրավերներ կան պետության առջև: «Մենք առաջին հերթին ելնում ենք մեր շահերից և նպատակներից՝ դիվանագիտական միջոցներ ու հնարքներ օգտագործելով»,- ասաց ԱԺ նախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին