Կիրակի, 06. 07. 2025

spot_img

Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար տարածաշրջանային և միջազգային ոչ մի կառույց չի կարող փոխարինել ԵԱՏՄ-ին

     Հասարակության կողմից ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու պահանջ չկա: ԵԱՏՄ-ին փոխարինող այլ կառույց դեռ չկա Հայաստանի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

    «Մեր օրերում մեկուսացված պետություն չի կարող գոյություն ունենալ: Նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց երկրները որոշակի առումով ինտեգրվում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին: ԵԱՏՄ-ն մեզ այսօր տալիս է այն, ինչ տարածաշրջանային կամ միջազգային ոչ մի կառույց չի կարող տալ»,-ասաց Ղազարյանը:

     Նրա խոսքով՝ այսօր լիարժեք այլընտրանք դեպի Եվրոպա դեռ չեն տեսնում: «Սակայն դա չի նշանակում, որ եվրոպական կրթական համակարգը մեզ հասանելի չէ: Մենք պետք է ինտեգրվենք նաև եվրոպական գիտական համակարգին, մշակութային և համամարդկային որոշ արժեքներ պետք է ընդունենք»,-ասաց քաղաքագետը:

     «Անկախության առաջին գրավականը հայաստանակենտրոնությունն է, սակայն չպետք է մեկուսանանք տարածաշրջանում և միջազգային հարթությունում»,-եզրափակեց Ղազարյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին