Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Մոսկվայում անց է կացվել ամենամյա հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը

     Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:

   Հարկ է նշել, որ «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում, որը կազմակերպվում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի նախաձեռնությամբ, ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։ Տոնավաճառ-փառատոնը մշտապես ուղեկցվում է համերգային և մշակութային ծրագրերով։

     Այս տարի փառատոնի շրջանակներում անց է կացվել նաև «Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին