Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանն աշխարհին ներկայացրել է իր մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ. ԱԺ նախագահ

     Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ճիշտ և տեղին է որակում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ՀՀ Նախագահի հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առումով դրական տեղաշարժերի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք կհամարի առ ոչինչ, շեշտեց, որ ՀՀ Նախագահը ճիշտ է վարվել:

     «Այո, Նախագահը շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը:
Հարցին, պատրաստ է արդյոք Թուրքիան մինչև 2018թ. ապրիլ լուծել այդ խնդիրը, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է: Մենք այդ հարցի վերաբերյալ աշխարհին ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումը»:

  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը  սխալվում էեթե մտածում էորինքը կարող է առհավետ պատանդ վերցնել հայթուրքական արձանագրությունները և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: «Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու  համարԴրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայությանպայմաններում   Հայաստանը   այդ  երկու  արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչՄենք  2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդինչպեսցավոք սրտիփորձը ցույց տվեցսին արձանագրություններ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին