Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում բանակը, մամուլի ազատությունն ու բազմակուսակցական համակարգը

     Անկախացմամբ Հայաստանն ունեցավ մի շարք ձեռքբերումներ՝ հայոց բանակի ստեղծում, բազմակուսակցական համակարգի գոյություն, ինտեգրում միջազգային կառույցներին, գաղափարական սահմանափակումների վերացում և ժողովրդավարական հաստատությունների կայացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

     «Հայաստանի 3-րդ անկախ հանրապետությունը ձևավորվել է առաջին երկու հանրապետությունների թողած ժառանգության հիմքի վրա: Խորհրդային տարիներին ստեղծված մտավոր, նյութական կարողությունները, հզոր արդյունաբերութունը, գյուղատնտեսությունը, զարգացած մշակույթն ու գիտությունը հիմք են հանդիսացել 3-րդ հանրապետության զարգացման համար: Անկախությունը նվաճվել է բարդ պայմաններում»,-ասաց Մինասյանը:

     Նրա կարծիքով՝ անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն է հայոց ազգային բանակի ստեղծումը: Ձեռբերումներից է համարում նաև ազատ տնտեսական և շուկայական հարաբերությունների ձևավորումը, թեև այսօր էլ դեռ կան որոշակի բացթողումներ:

     Քաղաքագետ Արթուր Ղազայանի կարծիքով՝ անկախացման տարիների բացթողում է այն, որ որոշակի միջազգային փորձեր են տեղայնացվել ոչ հաջող կերպով:

   «Այս տարիներին անկախ Հայաստանում տեղի ունեցավ համակարգային փոփոխություն՝ ստեղծվեց կառավարման խորհրդարանական համակարգ:  Փորձը ցույց տվեց, որ կիսանախագահական կառավարման մոդելն այլևս կենսունակ չէր:  Անկախությունը Հայաստանին տվեց նաև կամքն ազատ արտահայտելու հնարավորություն:  Դրա ապացույցներն են ընտրությունների, ընդդիմության, բազմակուսակցական համակարգի գոյությունը»,-ասաց քաղաքագետը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին