Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ

Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին