Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Ամասիայում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն

     Շիրակի մարզի Ամասիա համայնքում բացվեց  Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանը, ներկայացնելով նորաբաց կենտրոնն, ասաց, որ այն ունի բավականին մեծ պահեստային տարածք: Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով:

     «Մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում այս տարածաշրջանում երիտասարդ անասնաբույժների հետ: Սա հերթական նմանատիպ կենտրոններից մեկն է, որը ղեկավարվում է մեր կազմակերպության կողմից` սկսած Մեղրիից մինչև Ամասիա», – նշեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրենը:

     ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում այդ կենտրոնի բացման փաստը:

   «Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացումը բնապահպանության տեսակետից կարևոր է, քանի որ այսօր շատ կարևոր է արոտավայրերի և գյուղատնտեսության այնպիսի կառավարումը, որը չբերի տարածքների գերշահագործմանը: Համայնքների բնակիչները, անասնապահությամբ զբաղվողները կարող են առավել բարձր արդյունք ստանալ միավոր անասունից»,– ընդգծեց Մինասյանը:

     Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրի շրջանակներում` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW բանկի միջոցով համաֆինանսավորմամբ:
     Ծրագիրն իրականացվել է WWF-Հայաստանի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ:  Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների հետ, խորհրդատվություն է տրամադրելու անասնապահության բարելավման վերաբերյալ, ինչի շնորհիվ նվազելու է ճնշումն արոտավայրերի եւ բնական ռեսուրսների վրա:
     Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը կատարելու է նաև կրթական գործառույթ: Կազմակերպվելու են Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ և դասընթացներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին