Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով. Արա Բաբլոյան

     Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Հայաստան-Սփյուռք» 6-րդ  համաժողովը հայ ժողովրդին ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունները խթանող համազգային ձեռնարկ է համարում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող հայրենակիցների համար, ինչի մասին է վկայում տարեցտարի համաժողովի մասնակիցների թվի ավելացումը:

    «Այն ընդգրկուն օրակարգ ունի, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, հայապահպանություն և ազգային անվտանգություն»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արա Բաբլոյանը:  

     ՀՀ ԱԺ նախագահը հավելեց, որ սփյուռքը ՀՀ տարածքային և տնտեսական անվտանգության ապահովման կարևոր աջակից է: «Ցանկանում եմ անդրադառնալ Սիրիայի մեր հայրենակիցներին, որոնց մի մասը հանգրվանել են հայրենիքում: Նրանք հարստացնում են մեր երկիրը, սակայն մյուս կողմից նրանք մեր և սփյուռքի աջակցության կարիքն ունեն: Մենք մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք նրանց Սիրիայում և ամենուր: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար և անվտանգ պետություն: Մենք կառուցում ենք նոր Հայաստան նոր հեռանկարով, մենք որդեգրել ենք ժողովրդավարության և կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել  որևէ պարագայում»,- ընդգծեց արա Բաբլոյանը:  

     Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը պարտադրում է ավելի ճկուն լինել, կարգավորել և կատարելագործել քաղաքական և դիվանագիտական գործիքները: «Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտեք այդ արժեքները: Ձեր անձնական մասնակցությունը այս գործին կարող է շատ օգտակար լինել, մեզ համար կարևոր է ձեր ներուժը: Պետք է միասին համբերատար ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ ու նոր հնարավորություններ ստեղծենք ավելի լավ ապագայի համար»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին