Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը

     Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ճիշտ աշխատանքեր իրականացնելու դեպքում դա հնարավոր է: «Եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ շուկան մեծացնենք, 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը համարում եմ հնարավոր: Եթե ճիշտ քայլենք, դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

     Անդրադառնալով արտագաղթի վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ արտագաղթ բոլոր երկրներում էլ կա: Նրա խոսքով՝ արտագաղթը լիովին չի կանգնելու նույնիսկ կյանքի որակի էական բարելավման պարագայում: «Բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:

   ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սփյուռքահայերի կողմից քննադատություն է հնչում Հայաստանի բիզնես միջավայրի ոչ բարվոք վիճակի համար: Նա շեշտեց, որ  սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ: «Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ չեն ցանկանում խոստովանել, որ իրենք են սխալվել և ձախողվել: Շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել: Բայց  մենք  պետք է աշխատենք, որպեսզի վերացնենք անվստահության մթնոլորտը, եթե այդպիսին կա»,– ասաց վարչապետը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին