Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն

     Այլ երկրներում Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ կառավարությանը հաշվետվություն կներկայացնեն՝ Հայաստանում ներդրումներ ապահովելու համար կատարված աշխատանքների վերաբերյալ: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի  ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին: «Մենք տնտեսական բաղադրիչներ և հայտանիշներ ենք սահմանել, որոնց հիման վրա մեր դեսպանները յուրաքանչյուր տարվա վերջում հաշվետվություն են ներկայացնելու: Ընդ որում, դեսպանատները մենք դասակարգել ենք ըստ երկրների մեծության և հետաքրքրությունների, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

     Համաժողովի մասնակցի դիտարկմանը, թե շատ կցանկանար, որպեսզի համաժողովին մասնակցեին նաև ընդդիմադիր քաղաքական ուժեր, վարչապետը շեշտեց, որ ընդդիմադիր ուժերի մասնակցության սահմանափակում չկա:

     Հայաստանում գյուղացու բարդ կյանքի վերաբերյալ դիտարկմանը ՀՀ վարչապետը պատասխանեց, որ իսկապես գյուղացու կյանքի որակը դեռ բավարար չէ: «Մենք դա չենք էլ թաքցնում, և արդեն առաջարկել ենք գյուղատնտեսությունը զարգացնելու հստակ ծրագիր»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին