Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ

    Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցների մեկի հարցին: «Եվրասիական տնտեսական միությունում մենք ընկերություն ենք անում ոչ ի վնաս այլ հարաբերությունների: ԵԱՏՄ-ն մի շատ պարզ տնտեսական հարթակ է, դա մի ակումբ է, որտեղ հինգ երկիր պայմանավորվել են այդ ակումբում աշխատող կանոնների մասին: Եվ այն ցուցանիշները, որոնք մենք հրապարակում ենք՝ արտահանում, ներմուծում, տնտեսական աճ, հենց հանդիսանում են այդ քաղաքականության հետևանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

     Նա հավելեց, որ Հայաստանը մեծ շուկայի մաս է կազմում, իսկ երկրի հիմնական արտադրությունը պատմականորեն հիմնված է այդ շուկաների վրա: «Այնպես չէ, որ մենք շատ առաջարկներ ունենք այլ շուկաներում, բայց այնպես էլ չէ, որ մենք այլ շուկաներին վնաս ենք տալիս: Ես մի քանի թիվ ասեմ՝ մենք ունենք արտահանման  մեծ աճ և՛ Իրան, և՛ Եվրամիություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

     ՀՀ վարչապետը շեշտեց, որ ներդրողների հետ խոսում են այնպես, որ նրանք միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում: «Մենք նրանց ասում ենք, որ Հայաստանում ներդրում կատարելով իրենք մտնում են կամ Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա, կամ Իրանի 80 միլիոնանոց շուկա, կամ Եվրոպական Միության շուկա: Բազմաթիվ եվրոպացիներ կան, ովքեր ուզում են գալ այստեղ, որպեսզի Եվրասիական տնտեսական միության  շուկա մտնեն: Ավելին, ԵԱՏՄ-ում լինելու են կառույցներ, որոնք գալու են այստեղ, որպեսզի մեր GSP+ համակարգից օգտվելով՝ Եվրոպա մտնեն, Իրանի հարթակն օգտագործեն»,- ընդգծեց  նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին