Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու

     ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  հայազգի գործիչ Աննա Էշուն  վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նա  այս մասին ասաց Ազգային ժողովում՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:

     «Մեզնից շատերը չեն դադարում աշխատել այս ուղղությամբ: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները միանա միջազգային հանրությունը ներկայացնող այն մեծաթիվ երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դա անցյալի սարսափի մասին է, սակայն, ես նաեւ կարծում եմ, որ մեր այցն առնչվում է մեր ապագային ու հայ-ամերիկյան գործընկերությանը, տնտեսական կապերի ամրապնդմանը: Դա ոչ միայն Հայաստանի եւ հայերի, այլեւ Ամերիկայի շահերից է բխում»,– ասաց ԱՄՆ կոնգրեսականը: 

     Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին