Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը. Արտակ Զաքարյան

     Ներգրավված լինելով աշխարհի տարբեր երկրների ռազմարդյունաբերական ոլորտում՝ սփյուռքի շատ ներկայացոցիչներ իրենց մասնագիտական և գիտական ներուժը կարող են ներդնել նաև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին  լրագրողների հետ ճեպազրույցում  այս մասին ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ սփյուռքահայության կողմից արդեն իսկ կան գործնական առաջարկներ՝ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

     «Տեխնոլոգիական, հատկապես բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմական արդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի , իսկ սփյուռքահայությունն իր տեղն ունի ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում: Այստեղ անհրաժեշտ է սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում, և դա միայն ֆինանսական ներդրումներ կամ բիզնես մոտեցումը չի,  որ կարող է արդյունք տալ, այլ նաև մասնագիտական ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել»,- ասաց Զաքարյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին