Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը

      Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ, «Հանգիստ 2017» միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսի նախօրեին կազմակերպում է հատուկ միջոցառում Մոսկվայում՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վարդան Տողանյանի հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

      Միջոցառումը կազդարարի նաև ՌԴ տարածքում նախատեսված լայնամասշտաբ «Let`s Armenia»  զբոսաշրջային արշավի մեկնարկը: Արշավի շրջանակներում Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտում առաջատար ընկերությունները թե´ փակ միջոցառման, և թե´ ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կունենան ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ապացուցել, որ ցանկացած կորպորատիվ միջոցառում հնարավոր է անցկացնել հենց Հայաստանում, պատմել տարածաշրջանում առաջատար համարվող Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնի, Զերմուկի առողջապահական հանգստավայրի, ինչպես նաև հինավուրց մշակույթ և կենցաղ ունեցող հայ ժողովրդի մասին՝ բացահայտելով Հայատանը որպես դեռևս անհայտ երկիր որակյալ գինու սիրահարների համար:

     Փակ միջոցառման շրջանակներում հյուրերին սպասվում է հայկական խոհանոցի ներկայացում լավագույն ավանդույթներով, գինու համտես՝ կազմակերպված Հայաստանի սոմելյեների ասոցիացիայի ղեկավար, Ռուսաստանի պատվավոր սոմելյե Արթուր Սարգսյանի կողմից, ինչպես նաև գործնական քննարկումներ՝ ազգային երաժշտության ուղեկցությամբ:

     Սեպտեմբերի 19-ին մեկնարկող եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը կներկայացվի մեկ համատեղ տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները գործնական կապեր հաստատելու, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանը որպես խոստումնալից հանգստավայր ներկայացնելու աննախադեպ հնարավորություն կունենան:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին