Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Լևոն Արոնյանի կիսաեզրափակիչ դուրս գալն անսպասելի չէր

     Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքումյանիկարծիքով, աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի նման արդյունքն անսպասելի չէ:

     «Ինձ համար անսպասելի չէ Լևոնի այս հաջողությունը, այս պահի դրությամբ նա աշխարհում երկրորդն է: Իմ կարծիքով, թե Լևոնը, թե Լագրավը այս պահին աշխարհում լավագույններն են, քանի որ Մագնուս Կարլսենը դուրս է մնացել հետագա պայքարից: Այս կիսաեզրափակիչը վաղաժամ եզրափակիչ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:

     Հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ևս անակնկալ չի համար Արոնյանը նմանատիպ հաջող խաղը: «Լևոնը վերջերս շատ վստահ խաղ է ցուցադրում, և դա մեզ համար անսպասելի չէ: Սակայն գլխավորը դեռ առջևում է: Լագրավի համար տարին հաջող է, քանի որ հաղթեց իր առաջին սուպերմրցաշարում: Նա ևս բարձր մակարդակի վրա է»,-շեշտեց Մելքումյանը:

     Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:

     Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին