Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ

             Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Լագրավի հետ:

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչները: Լևոն Արոնյանը դասական առաջին պարտիայում խաղում էր սպիտակներով: Պարտիայի 32-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

        Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:

        Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին