Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել

     ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության ակտիվ մասնակցությամբ Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցուն կից «Սուրեն Կոժակյան» սրահում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին:

     Համերգին ներկա էին ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և հյուրեր:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ԱՄԷ և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Ծայրագույն Վարդապետ Սարգիսյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, իր մաղթանքները փոխանցեց ներկաներին:

     Համերգից հետո ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով, շնորհավորելով ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ՝ անդրադարձավ անցած տարիների ձեռքբերումներին և խոսեց Հայաստանի Հանրապետության, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին