Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ

     Միջազգային տնտեսության կայուն զարգացումը նպաստավոր պայմաններ է ստեղծում  Հայաստանում բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ի Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայում Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

     «Արժույթի միջազգային հիմնադրամի և  Համաշխարհային բանկի կանխատեսած տվյալները ցույց են տալիս, որ ապագայում համաշխարհային տնտեսությունը բավականին կայուն է լինելու և համախառն ներքին արդյունքի միջին աճը կազմելու է 1,5 և 2 տոկոս: Կայուն զարգացում է սպասվում Եվրամիությունում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Դա նպաստավոր է Հայաստանի տնտեսության զարգացմանը զարկ տալու համար»,- ասաց Ոսկանյանը:

     Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի միջին աճը պետք է կազմի առնվազն 7 տոկոս և այն ապահովելու համար պետք է փոփոխություններ իրականացվեն արտաքին քաղաքականությունում և Սփյուռք-Հայաստան հարաբերություններում:

     Ռումինիայում Հայոց Միության նախագահը կարևորեց համահայկական խորհրդի ստեղծումը:

     «Սփյուռքի պարտականությունն է միասնական ուժերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կարծում եմ, պետք չէ միայն խոսել բարոյական հարցերի, այլ նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված գործնական քայլերի մասին»,– ասաց Ոսկանյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին