Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի

     Հայաստանի կառավարությունը համաշխարհային հայտնի մասնագետների հետ քննարկում է երկրի հարկային և մաքսային համակարգերում բարեփոխումներ իրականացնելու հարցը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով համաժողովի մասնակիցներից մեկի հարցին:

     «Մենք այդ բարեփոխումներն անելու ենք փաթեթային: Եթե դուք նկատել եք, մենք այս տարի աննախադեպ մի քայլ ենք արել: Անցած տարվա վերջին, հաստատելով 2017թ. բյուջեն, մենք բյուջեի մուտք ենք նախատեսել: Շատ քիչ կառավարություններ կան, որոնք նման համարձակություն են ունենում»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց վարչապետը:

     Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը հստակ ձևակերպել է անելիքները՝ ցույց տալով դոնորներին, միջազգային կազմակերպություններին, որ աշխատում են ստվերը վեր հանել և բյուջեի մուտքեր ապահովել, ինչի դեպքում հնարավորություն կլինի ձևավորել ավելի մատչելի և տրամաբանական հարկային համակարգ:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին