Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան

        Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չունի: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ական մի խումբ գործիչներ հայտարարում են, որ 2018թ. հետո վարչապետի պաշտոնում ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում: 

     «Եկեք այսպես ասենք, մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը, հարցրեք։ Դուք կուսակցության պաշտոնական կարծիքը լսե՞լ եք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

     Վարչապետը հավելեց, որ այդ թեմայով կխոսի այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կարծիքը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին