Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ

    Սփյուռքահայությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Հայաստանի տնտեսությունը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում անցկացվող «Սփյուռքի գործարար և մասնագիտական ցանցերի հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայկական առևտրային ցանցի ատենապետ  Օլեգ Բաղդասարյանը:

     «Վստահ եմ, որ միասնական աշխատանքով կպարզենք, թե ինչպես կարող է սփյուռքը ներդրում ունենալ տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներում: Որպես Հայկական առևտրային ցանցի ատենապետ, կարող եմ ասել, որ Հայաստանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, և այսօր լուրջ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով. բարձրացվել է վստահության մթնոլորտը,  հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, պատրաստվում են ներդրումների մասին տեղեկություններ և հիմքեր ստեղծվում, որ ներդրումների մասին տեղեկությունը փոխանցվի ներդրողներին»,- նշեց Բաղդասարյանը:

      Նրա կարծիքով՝ սփյուռքահայն, անկախ նրանից, թե որ երկրից է և անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունի, պետք է  գործնական քայլեր կատարի Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին