Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հայաստանյան համայնքներում

     «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը իր գործունեության 14 տարիների ընթացքում օգնություն է տրամադրել 44 գյուղերի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Նրա խոսքով՝ արդեն իսկ 44 գյուղերում իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր

     «Այն ժամանակ նկատեցինք, որ  երեխաները չունեն միջոցներ իրենց կարողությունները  օգտագործելու համար, ուստի մենք տրամադրեցինք այդ միջոցները: 14 տարվա ընթացքում արդեն 44 գյուղերում այդ աշխատանքները իրականացվել են, սակայն ցանկանում ենք մեր գործունեությունը ընդլայնել այլ գյուղերում: Դրա համար մենք ստեղծեցինք ՍՄԱՐԹ մոդելը»,- ասաց Գարո Արմենը:

     Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը շատ աշխատասեր է, սակայն աշխատասիրությունը պետք է ճիշտ օգտագործվի, ուստի ՍՄԱՐԹ մոդելը հենց դրան է միտված:

     «20 ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար: Այն չնչին գումար է մեծահարուստ հայ բարերարի համար, սակայն խիստ անհրաժեշտ գյուղական համայնքներին»,- նշեց Գարո Արմենը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին