Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման համար կարեւոր է համարում քաղաքական կամքի առկայությունը

    ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով ԱՄՆ կոնգրեսականների հետ նույնպես Հայաստանում է, լավատեսորեն է տրամադրված Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման  կապակցությամբ: Նրա հավաստմամբ՝ գործընթացը սովորաբար երկարատեւ է, սակայն անհրաժեշտության եւ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հնարավոր է կարգավորել:

      «Այս պայմանագիրը գործադիրի տիրույթում է, եւ այսօր մենք քննարկեցինք դա… Մենք պայմանավորվեցինք, որ պետք է շարունակենք աշխատել գործադիրի հետ, ԱՄՆ գանձապետարանի հետ, որպեսզի այս գործընթացն արագացվի: Գիտեք, պիտի ասեմ, որ սովորաբար այն երկրները, որոնց հաջողվում է այդ պայմանագիրը ստորագրել, անցնում են 1-3 տարվա գործընթացով: Կարծում եմ, որ անհրաժեշտության մասին երկու կողմների հետ էլ խոսեցինք: Եթե կա անհրաժեշտություն եւ քաղաքական կամք, մնացածն արդեն տեխնիկական հարց է, որը ես եւ իմ ամերիկյան գործընկերը պետք  է փորձենք արագացնել»,«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին