Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան

     Ժամանակն է, որ Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի Արցախին վերաբերող բոլոր հարցերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

     «Սփյուռքը, Ցեղասպանության ճանաչման ոլորտում ավանդական դարձած աշխատանքներին զուգահեռ, միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է կատարի արցախյան հարցի վրա:  Դա վերաբերում է եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական ոլորտներին եւ՛ իհարկե Արցախի ճանաչմանը: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարտիկ՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի, և առանց հակադրելու մեկ հարցը մյուսին, միաժամանակ, շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն  Արցախի Հանրապետության հետ կապված բոլոր հարցերը»,– ընդգծեց նա:

     Շավարշ Քոչարյանի դիտարկմամբ՝  հայկական Սփյուռքը լուրջ ազդեցություն ունի որոշակի միջազգային կազմակերպություններում ձևավորվող կարծիքների վրա, ինչի առումով  Սփյուռքի դերակատարումն անգնահատելի է:

     «Երբ խոսքը գնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ առյուծի բաժինը հասնում է Սփյուռքին:  Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է կատարում Արցախին մեկուսացումից հանելու համար»,-եզրափակեց Շավարշ Քոչարյանը:  

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին