Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

«Մահ ձեզ». Ստամբուլում ազգայնականները քարեր են նետել եկեղեցուց դուրս եկող հայերի վրա

     Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով,  artigercek.com-ը, այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

     «Եկեղեցուց դուրս եկողներին «անակնկալ» էր սպասվում. մի խումբ անձինք սկսեցին քարեր նետել՝ բղավելով. «Մահ ձեզ»: Սա ատելության և թշնամանքի դրսևորում է, այն կետը, որին հասել է Թուրքիան»,- նշել է Օզուզունը:

     Նա ընդգծել է, որ ամեն կիրակի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ են մատուցվում, և մինչև պատարագի ավարտը եկեղեցու տարածքը հսկում են ոստիկանները: Այդուհանդերձ, պոլսահայ գործիչը տխրեցնող հանգամանք է համարել այն, որ իրենք սեփական անվտանգությունը պահպանելու խնդիր ունեն մի երկրում, որի քաղաքացին են:

     «Թուրքիայում փոքրամասնությունները, մասնավորապես հայերը դարձել են ատելության խոսքի թիրախ: Այս երկրում «հայ» բառը շատերի կողմից օգտագործվում է որպես հայհոյանք»,- ցավով արձանագրել է Օզուզունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին