Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Համահայկական խորհուրդը միտված է ուժեղացնելու սփյուռքի մասնակցությունը Հայաստանի ներքին կյանքին

     «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ փակ աշխատանքային խորհրդակցություն:   Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ  Հովհաննես Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խորհրդակցությանը մասնացել է  սփյուռքի 30 ներկայացուցիչ:

     «Քննարկումների ընթացքում բոլորը միահամուռ վստահություն հայտնեցին, որ հասունացել է ժամանակը, երբ 1995-1996 թվականներից ի վեր քննարկվող Համահայկական խորհուրդ ձևավորելու գաղափարը պետք է իրականություն դառնա որպես Հայաստան-Սփյուռք համագործակցության գործիք: Միևնույն ժամանակ, աշխատանքային խորհրդակցության բոլոր մասնակիցները միակարծիք էին, որ այս կառույցը նպատակադրված չէ ու որևէ կերպ չի կարող ստվերել ավանդական կուսակցությունների կամ կազմակերպությունների գործունեությունը, այլ հակառակը, միտված է ավելի ուժեղացնելու սփյուռքի ներուժը և մասնակցությունը Հայաստանի ներքին կյանքին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Նիկողոսյանը:

     ՀՀ Նախագահի ռեֆերենտի խոսքով՝ այն հանդիսանալու է  գործիք երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու համար:

     «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել անվանական հանձնախումբ, որը երեք ամսվա ընթացքում կհավաքի սփյուռքի հայտնի կառույցների առկա առաջարկները: Համահայկական խորհրդի անդրանիկ նիստը անց է կացվելու Մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության անկախության 100-ամյակի տոնակատարությունների ընթացքում»,- ասաց Նիկողոսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին