Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Սիրիայում ահաբեկիչներին խրախուսող երկրներն արդեն իսկ պարտվել են. Ժիրայր Ռեիսյան

     Հայաստանն ու Սիրիան ավելի քան բարեկամ երկրներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց  Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

     «Սիրիայի խորհրդարանի մեջ հնչում են ժողովրդին հետաքրքրող, Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, որոնց մեջ  տեղ ունեն նաև Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները: Մենք ունենք Հայաստան-Սիրիա խորհրդարանական հանձնախումբ, որն իր աշխատանքներն է տանում»,-նշեց նա:

     Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ պատգամավոր ասաց, որ պատերազմի ծանր տարիներն արդեն անցել են, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե այլեւս դժվար օրեր չկան:

     «Սիրիան իր ժողովրդով, իր բանակով, ղեկավարությամբ արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա էր, արդարության համար էր կռվում, եւ պայքար էր մղում ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլև օտարազգիների հանգստի, ապահովության համար: Սիրիայի կառավարությունը կարողացավ պայքարել ծայրահեղական, կրոնամոլ, արմատական զինյալ ահաբեկիչների դեմ, որոնք եկել էին երկիրն ապականելու: Այն երկրները, որոնք խրախուսում էին ահաբեկիչներին, արդեն իսկ պարտվել են»,- շեշտեց Ժիրայր Ռեիսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին