Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայկական սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. Պարգև Սրբազան

     Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում վիճակը համեմատաբար հանգիստ է: «Հայաստան-Սփյուռք 2017» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Վերջին շրջանում վիճակը համեմատաբար հանգիստ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սրբազանը:

     Պարգև Սրբազանն այն կարծիքին է, որ սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: «Հայկական համայնքները կարող են ակտիվ աշխատել հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հայկական սփյուռքն իր հնարավորությունների չափով անում է ամեն ինչ»,- ընդգծեց նա:

     Արցախի հոգևոր առաջնորդը անդրադարձավ նաև Թալիշի վերակառուցման ընթացքին: Նա նշեց, որ նոր շենքեր են կառուցվում, և աստիճանաբար սպասում են բնակչության վերադարձին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին