Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են. Լու Բեգա

«Երևան երաժշտական երեկո» միջոցառման շրջանակում օրերս Հայաստան էր ժամանել հանրահայտերաժիշտ և կատարող Լու Բեգան, որին շատերս ճանաչում ենք «Mambo No. 5» (Մամբո համար 5) երգով: Հաջորդ ամիս նա հանրության դատին կհանձնի իր նոր նախագիծը՝ փաստավավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է մարդկությանը հուզող բազմաթիվ խնդիրների: Այս և այլ հարցերի շուրջ երգիչը զրուցել է լրագրողների հետ հանդիպմանը:

«Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Վերջին այցիցս ինը տարի է անցել, ու ընդգծեմ, որ այդ ընթացքում իմ կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Մեծագույն ձեռքբերումն աղջիկս է: Ֆանտաստիկ է կրկին  Հայաստանում լինել, քանի որ մարդիկ չափազանց դրական են, եղանակը հաճելի է, մթնոլորտը՝ ջերմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լու Բեգան:

Երգիչը հավանում է հայերի հնագույն պատմությունը, էթնոսը և կարծում, որ հայերն աշխարհի ամենահետաքրքիր ազգերից են: «Դուք հզոր պատմություն ունեք, և ես սիրով  վերադարձա այստեղԱշխարհն ասես խենթացել էխճճվելհրաշալի էհյուրընկալվել մի երկրում, որը  դարեր շարունակ պահպանում է իր ավանդույթները»,- շեշտեց նա:

Լու Բեգան ընդգծեց, որ ներկայումս աշխատում է իր նոր նախագծի վրա: Խոսքը  փաստավավերագրական ֆիլմի մասին է, որը հոկտեմբերի վերջին կհանձնվի հանրության դատին:

«Ֆիլմը բավականին ընդգրկուն է և անդրադառնում է տարբեր հարցերի ու խնդիրների: Ինչպէս նշեցիաշխարհը խենթացել էև եթե մենք քայլեր չձեռնարկենքերկար չենք  գոյատևիՄեր առջև կան Հյուսիսային ԿորեայիՍիրիայի ցավալի օրինակները, երկրաշարժերփոթորիկներԴրանք պարզապես բնական աղետներ չենայլ ավելի խորը նշանակություն ունենԿարծում եմ՝ մարդիկ հետաքրքրությամբ կդիտեն ֆիլմը»,-ասաց նա և հաջորդ տարի նորից Հայաստան գալու և հայերեն երգեր երգելու հույս հայտնեց:

Լու Բեգան ծնվել է 1975 թվականին Գերմանիայում: Իր երաժշտական գործունեությունը սկսել է որպես ռեփեր: 13 տարեկանում իր երկու ընկերների հետ հիմնել է հիփ-հոփ խումբ, որը մեկ տարվա ընթացքում  սկավառակ է թողարկել: Ծանոթանալով լատինաամերկյան ռիթմերին՝ գերվել է դրանցով ու փոխել երաժշտական գործունեության ուղղությունը: Նրա ամենահայտնի երգը՝ «Mambo No. 5» կայծակնային արագությամբ հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ գրավելով Եվրոպայի երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին