Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում շատ հանդիպումներ ունի: Լրագրողների հետ զրույցում Կարո Փայլանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 22-ը Հայաստանում կլինի:
«Մինչև ուրբաթ այստեղ եմ: Շատ հանդիպումներ ունեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փայլանը:
Հարցին՝ Հայաստան այցի ընթացքում Արցախ այցելելո՞ւ է, Փայլանը պատասխանեց. «Չգիտեմ»:






