Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Հայաստանի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կստեղծվեն

     Հայաստանի խոշոր զորամասերում առաջիկայում«Թումո» կենտրոններ կստեղծվեն: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

     «Մեր նպատակն է հասնել նրան, որ զինվորական ծառայությունն ավարտող երիտասարդները համակարգային գիտելիքների առումով գոնե անտառաճանաչ չլինեն, իսկ նրանք, ովքեր ունեն համապատասխան ջիղ և կարողություններ, բանակում ստացած համակարգչային գիտելիքներով կարողանան գոնե էլեմենտար ծրագրավորում իրականացնել և դրանով վաստակել իրենց օրվա հացը զինվորական ծառայությունից հետո»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վիգեն Սարգսյանը:

     Նա հավելեց, որ համապատասխան պայմանավորվածություն «Թումո» կենտրոնի հետ արդեն ձեռք բերել են, սակայն նշեց, որ առաջարկը բաց է բոլորի համար և չեն սահմանելու միայն «Թումո»-ի հետ համագործակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին