Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին թալանում են. հայ համայնքն իշխանություններից քայլեր է ակնկալում

     Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում հայկական ամենամեծ եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոսը թալանված է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24-ը:

     Հիմնադրամի նախագահն ընդգծել է, որ Դիարբեքիրի Սուր թաղամասը, որտեղ գտնվում է եկեղեցին, մինչ օրս թուրք-քրդական բախումների պատճառով համարվում է արգելված գոտի, և այնտեղ գնալո համար անհրաժեշտ է առնվազն 10 տեղից թույլտվություն ստանալ: «Մինչ մենք եկեղեցի գնալու համար պատկան տարբեր մարմիններին ենք դիմում, գողերը հեշտությամբ այնտեղ մուտք են գործում: Թաղամասում գործողությունների ավարտից և դրա հետևանքով եկեղեցու կրած ծանր վնասներից հետո շատ բան էր կողոպտվել եկեղեցուց, անգամ ջրի պոմպակայանն ու էլեկտրականության վահանակը: Պահանջում ենք, որ իշխանությունները միջոցներ ձեռնարկեն»,– նշել է Էրգյուն Այըքը:

     Խնդրին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը` նշելով. «Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, արդեն մի տարի է՝ ոչ ես, ոչ էլ դիարբեքիրցիները չեն կարողնում մուտք գործել: Ո՞վ է թալանում մեր եկեղեցին»: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին