Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ստիպում է հայ հասարակությանն ավելի կարծրացնել փոխզիջումների պատրաստ իր դիրքորոշումը. ՀՀ Նախագահ

    Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորն են: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը իրականության զգացումը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը Արցախում, Հայաստանում և սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ Նախագահը:

    Նա հավելեց, որ չի կարող լինել խաղաղություն մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգյաին հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: «Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ»,– ընդգծեց ՀՀ Նախագահը:

     Սերժ Սարգսյանը շեշտեց՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնացել՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և խաղաղ ապրելու բնական իրավունք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին