Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ռուսաստանը մեծ դերակատարում ունի ՀՀ ԶՈՒ սպառազինության ապահովման գործում. Վիգեն Սարգսյան

Հայաստանի զինված ուժերը սպառազինության բավականին ինտենսիվ ծրագիր են իրականացնում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Դուք գիտեք, որ Ադրբեջանն ընտրել է սպառազինությունների մրցավազքը, սակայն մենք քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն չենք իրականացնում: Հայկական զինված ուժերը իրականացնում են սպառազինության արդյունավետ քաղաքականություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո լուրջ աշխատանքներ են իրականացվել առաջնագիծը կահավորելու և ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ:

«Մենք ուժեղ առաջնագիծ ունենք, ու ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այժմ առաջնագծում ծառայող զինվորի ծառայությունն ավելի անվտանգ է դարձել: Իհարկե, դա չի նշանակում, որ կրակոցներ չկան: Կրակոցները կան, մենք նաև զոհեր ենք ունենում, սակայն նման դեպքերում մենք երեքը մեկի դիմաց պատասխան ենք տալիս: Դա մեզ համար սկզբունք է»,– ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությանն ու իր կատարած պաշտոնական այցերին։ «Իմ պաշտոնավարման ընթացքում առաջին այցը կատարել եմ Ռուսաստան, և անկախ այն ասեկոսեներից, որ կան, Ռուսաստանը եղել և շարունակում է մեզ համար մնալ վստահելի դաշնակից»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանին զենքը վաճառում է շահավետ պայմաններով և մեծ դերակատարում հայկական զինված ուժերի սպառազինության ապահովման գործում:  «Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կապեր չունենք։  Իմ երկրորդ այցը եղել է Հունաստան։ Ես նաև եղել եմ հարևան Վրաստանում և Իրանում, վերջերս էլ՝  Չինաստանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ծրագրում է այցելել նաև Կանադա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին