Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է. Արամ Ա

       Հայաստանի անկախության 25 տարիների փորձառության լույսի տակ հավաքական պատասխանատվությունը պետք է կյանքի կոչվի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև դերերի հստակեցման, առաջնահերթությունները ճշտելու և գործակցությանը նոր որակ հաղորդելու ճանապարհով: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:

    «Սա է մեր ազգը իր հայրենիքով և սփյուռքով դեպի պայծառ ապագա առաջնորդող միակ ապահով ճանապարհը: Այս գիտակցությամբ հարկավոր է համազգային մտածողության մշակույթ ստեղծել, հավաքական ուժերով ծրագրել և գործել: Այս տեսլականով հարկավոր է բացել նոր հորիզոններ ու քաջորեն դիմագրավել մեզ շրջապատող մարտահրավերներն ու տագնապները»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Ա կաթողիկոսը:

     Նա շեշտեց, որ անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք գործակցությունը դուրս բերել պատահական տնտեսական ներդրումների և զբոսաշրջային այցելությունների շրջագծից և այն դարձնել ազգային քաղաքականության հիմքերից մեկը: «Մեր ազգային գաղափարախոսության հենքն ու նպատակն ունենալով ամբողջական Հայաստանի տեսլականը՝ հզոր Հայաստանը, ամուր Արցախը և կազմակերպված Սփյուռքը պետք է դառնան մեր ազգային քաղաքականության ռազմավարական և մարտավարական ուղեցույցը: Ազգային այս գաղափարախոսությամբ ու տեսլականով ամրագրված ազգային քաղաքականությունը, անկասկած, իր շուրջը պետք է համախմբի մեր ազգի բոլոր զավակներին՝ միաժամանակ մղիչ ուժ դառնալով համահայկական մտածողության կազմավորման ու գործելակերպի զարգացման համար»,– ասաց նա:

     Արամ Ա կաթողիկոսը նկատեց, որ շրջափակման ենթարկված Հայաստանը պատերազմի մնայուն վտանգի առջև է կանգնած: Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը համազգային առաջնահերթություն է, ինչն առաջին հերթին պահանջում է հայ ժողովրդի ամուր կապվածությունն իր հողին: «Հայրենիքը պետություն և տնտեսություն լինելուց առաջ նախ հող ու ժողովուրդ է: Հայրենիքի նկատմամբ հավատարմությունը վեր է ամեն տեսակ նկատառումներից: Հետևաբար անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը»,- ասաց նա: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին