Շաբաթ, 20. 09. 2025

spot_img

Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար. Լիբանանի զբոսաշրջության նախարար

     Հայաստան են ձգտում գալ ոչ միայն լիբանանահայերը, այլ նաև արաբ քրիստոնյաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Լիբանանի զբոսաշրջության  նախարար Ավետիս Կիտանյանը:

     Ըստ Կիտանյանի՝ արաբ քրիստոնյաների համար առանձնահատուկ հետաքրրքրություն է ներկայացնում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունը:  

     Կիտանյանը նշեց, որ պետք է աշխատել Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

     «Արտասահմանյան երկրներում, մասնավորապես արաբական երկրներում քիչ են տեղեկացված Հայաստանում ինչպիսի բժշկական կենտրոններ կան և ինչ կարող են առաջարկել: Այս հարցում աշխատանքի կարիք կա, որովհետեւ որակյալ բժշկությունը բոլոր արաբական երկրներում չէ, որ հասանելի է: Հայաստանում գնի և որակի հարաբերակցությունը կարող է նրանց բավականին գրավել»,- նշեց Կիտանյանը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին