Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը. Սերժ Սարգսյան

   Սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս միտումներին և նոր ծրագրեր մշակել մեր երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար: Այս մասին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանն իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

   «Այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները: Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով: Որքան էլ մենք գնահատենք ավանդական կառույցների և փորձառու նվիրյալների ջանքերը, կուզեի հիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդության, առանց նոր սերնդի կառուցողական ներգրավման մեր ջանքերը լիարժեք չեն լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերժ Սարգսյանը:

     Նախագահը կարևոր համարեց ընդգծել ևս մեկ, հաճախ թյուրընկալվող հանգամանք. մեր պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքն անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: Նախագահն ընդգծեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար:

     «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է: Յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորության ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը: Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են հատուկ ջերմությամբ, և մեծ հպարտություն եմ զգացել՝ տեսնելով մեր քույրերի ու եղբայրների հաջողությունները: Ամեն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը և ամեն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու համար»,-ասաց Սերժ Սարգսյանը:

     Նրա խոսքով, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ տեսել է, որ ամեն համայնք ունի իր հատուկ դիմագիծը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դիմել է հայ համայնքին և խնդրել պահպանել հայկական ինքնությունը և միաժամանակ լինել տվյալ երկրի լավագույն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միևնույն ժամանակ լավագույնս ինտեգրվել:

     Նախագահն ընդգծել է, որ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրված քննարկումների չորս ուղղությունները լավ հարթակ են ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական և համահայկական կառույցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցության նոր ուղղություններ հաստատելու առումով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին