Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արցախը վաղ թե ուշ կվերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղան. Արցախի արտգործնախարար

     Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Կարեն Միրզոյանը վսատահություն հայտնեց, որ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղան նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին:

     «Այս տեսակետը կիսում են թե Հայաստանում, թե միջազգային կառույցներն ու միջնորդները: Միակ խոչընդոտողն Ադրբեջանն է իր ապակառուցողական քաղաքականությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միրզոյանը:

     Նա հավելեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը դուրս մնա բանակցային գործընթացից: «Նրանք շատ լավ են հասկանում, որ Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին հօդս կցնդեցնի այն ստահոդ մտքերը, որ նրանք տարիներ շարունակ հնչեցրել են»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին