Երեքշաբթի, 24. 06. 2025

spot_img

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկյան ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում

   Վենիտիկի կինոփառատոնի շրջանակներում արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

     Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Արցախպրես»-ին, բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի»:

     Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը,-: Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին