Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի առաջ նոր հեռանկարներ կբացվեն

Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրեն Մ.Կոստանդյանը և Ի.Գրաբարի անվան գիտառեստավրացիոն կենտրոնի գլխավոր տնօրենԴՍերգը սեպտեմբերի 15-ին համագործակցության պայմանագիր ստորագրեցին: Այն թույլ կտա պահպանել և հանրահռչակել դպրոցի պատմամշակութային ժառանգությունը, վերականգնել երաժշտական գործիքները, կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ և գիտաժողովներ:

«Երաժշտության լեզուն ունիվերսալ է, և այն հիմնական բաղկացուցիչներից մեկն է, ինչը  համարվում է մեր պատմական մշակութային հիշողությունը: Այս դպրոց են հաճախում երիտասարդներ, ովքեր այն լքում են արդեն որպես պատրաստի մասնագետներ: Չնայած մշակութային ժառանգության պահպանման թեման ավանդաբար վերաբերում է անցալին` այս դեպքում մենք ապագայի մասին ենք խոսում: Ըստ իս` անհրաժեշտ է մեր ունեցած ժառանգությունը փոխանցել նրանց, ովքեր վաղը կերտելու են մեր ապագան: Այս համաձայնագիրը նման հնարավորություն է տալիս»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Դ. Սերգեևը:

Մարտուն Կոստանդյանի խոսքով` համաձայնագրի կնքման նախաձեռնությունը ռուսական կողմինն է: «Մեր դպրոցն ունի երաժշտական գործիքներ, որոնք վերականգնման կարիք են զգում: Այս համաձայնագրի շրջանակում հնարավոր կլինի նորոգել դրանք: Ունենք լավ մասնագետներ, որոնք կկարողանան վերապատրաստվել ու կատարելագործել իրենց գիտելիքները: Կարծում եմ, որ այս համագործակցության ընթացքում կարող ենք համատեղ հետաքրքիր նախագծեր իրականացնել»,-եզրափակեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին