Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը թեմայի շուրջ հանրային դիսկուրս սկսելու միջոց է համարում

     Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս բերելու գործընթաց սկսելու նախաձեռնությունը միջոց է այդ թեմայով հանրության հետ երկխոսություն սկսելու և հանրային քննարկում ծավալելու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

     «Ես կարծում եմ, որ մեզ մոտ արդեն ստացվել է այդ թեմայով երկխոսություն սկսել հանրության հետ, որովհետև բոլոր հեռուստաընկերությունները, թերթերը, կայքերը, որոնք ես բացում եմ, գրում են և խոսում են այդ թեմայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

     Նա հավելեց, որ իրենց նախաձեռնության վերաբերյալ արդեն արձագանքներ են գալիս նաև Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներից: «Գործընթացը մենք արդեն սկսել ենք, սկսվել է հանրային մեծ դիսկուրս: Ես կարծում եմ, որ հիմա մենք ունենք բոլոր լծակներն այդ դիսկուրսը շարունակելու համար»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին