Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը ավելի լայն հնարավորություններ կտա հայկական բիզնեսին

     Առաջիկայում կնքվելիք Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հեշտացնելու է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եվրոպական երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երևան Էքսպո» կենտրոնում Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ  Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ կազմակերպված «Եվրոպան Հայաստանում» ԵՄ բազմոլորտ առևտրային և ներդրումային ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց  Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինությանբաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

     «Եվրամիության հետ ստորագրվելիք նոր համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին: Այն հնարավորություն կտա զարգացնել հայաստանյան գյուղատնտեսությունը, կամրապնդի այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում։ Մենք նաեւ նպատակ ունենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն, ինչպես նաև բարելավել արտահանման շուկան: Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, և այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ և դրույթներ, որոնք հնարավորություն կտան պետգնումների գործընթացը դարձնել առավել պարզ ու թափանցիկ»,-նշեց նա:

     Պետրոս Սուրմելիսի դիտարկմամբ՝ մյուս կարևոր գործոնը մրցակցային միջավայրի բարելավումն է: Նա նշեց, որ տվյալ պայմանագրով նախատեսվում է ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով:

     «Մրցակցությունը պետք է լինի արդար, եւ խաղի այլ կանոններ չպետք է լինեն։ Այս փաստաթղթում հատուկ պայմաններ ենք նախատեսում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն պայմաններով, ինչ շուկայի մյուս խաղացողները»,-եզրափակեց Պետրոս Սուրմելիսը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին