Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթուղթն արդեն պատրաստ է

     Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները հիմնականում ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավարձերի վճարմանը եւ կոնկրետ ծրագրերի լուծմանը:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «ՏՏ ոլորտում տնտեսության աճը կազմել է 30 տոկոսից ավելի»,-ասաց նա: Անդրադառնալով կիբեռանվտանգության ռազմավարության փաստաթղթին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այն արդեն պատրաստ է, եւ քննարկվել է բոլոր պետական կառույցների հետ: «Շուտով այն կներկայացվի անվտանգության խորհուրդ, ապա կհրապարակվի»-ասաց նա՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանն այսօր պատրաստ է ըստ պատշաճի դիմակայելու կիբեռհարձակումներին: Նախարարը նշեց, որ ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ՏՏ ոլորտում կա մասնագետների արտահոսք:« Դրական կողմն այն է, որ մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր պահանջված են միջազգային խոշորագույն ընկերություններում»,-ասաց նա:

     «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հավելեց, որ վերջերս բավական հետաքրքիր միտում է նկատվում ՏՏ ոլորտի մասնագետների շրջանում: «Նրանցից շատերը գնում են արտերկիր եւ մի քանի տարի աշխատում բարձր վարձատրվող կազմակերպություններում, ապա վերադառնալով լուծում են Հայաստանում իրենց կենցաղային խնդիրներն ու հաստատվում այստեղ»,- ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին