Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«Ծառուկյան» դաշինքը դատապարտում է նախօրեին Երևանի կենտրոնում մահվան ելքով կրակոցների միջադեպը և ակնկալում թափանցիկ հետաքննություն

     «Ծառուկյան» դաշինքի համար մտահոգիչ և դատապարտելի է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած մահվան ելքով կրակոցների միջադեպը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

     «Իրավապահ մարմինները պետք է կարողանան համապատասխան միջոցառումներ իրականացնել, որպեսզի ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիները իրենց պաշտպանված զգան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Էնֆիաջյանը:

     Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները Երևանի կենտրոնում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած դեպքի հետ կապված պետք է մաքսիմալ բաց և հրապարակային վարույթ իրականացնեն և մանրամասներ ներկայացնեն զարգացումները:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին