Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Խոսրով Հարությունյանն ընդհանուր գործիքակազմի մեջ գյուղացիների պարտքի զիջումն արդարացված է համարում

     Պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը զիջելու ՀՀ կառավարության որոշումը ողջունելի է: Այն միտված է գյուղացուն օգնելուն: «Արմենպրես»ի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`մեկնաբանելով պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը զիջելու մասին ՀՀ կառավարության որոշումը:

     «Հանգամանքների բերումով կամ, ենթադրենք, ոչ ճիշտ տնտեսավարման հետևանքով պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիները ձևավորել են պարտքեր: Համաձայնեք, որ դրանք պարտադիր վերադարձի ճանապարհով գյուղացիների գործունեությունն արդյունավետ դարձնելը քիչ հավանական է: Այսինքն` դրանով իսկ մենք ցանկացած գյուղացիական տնտեսության համար խորացնում ենք պարտքի ճգնաժամը, գյուղացուն ծանր վիճակի մեջ ենք դնում»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

     Պատգամավորի խոսքով, եթե կառավարությունը գյուղացիական տնտեսությունները փորձեր խթանել միայն պարտքի զիջումով, ապա դա քննարկման առարկա կլիներ, բայց չէ՞ որ դրան զուգահեռ գործադիրը գործիքակազմ է առաջարկում գյուղացիական տնտեսությունն ակտիվացնելու համար:

     «Օրինակ, այսօրվա դրությամբ ներդրումային ծրագրի վարկային տոկոսադրույքը սուբսիդավորմամբ դարձել է 2 տոկոս: Այսինքն` առաջարկվում են մատչելի վարկային ռեսուրսներ: Դրան գումարած, առաջարկվում են լուրջ նախաձեռնություններ գյուղացիական տնտեսությունների վիճակը բարելավելու համար: Եթե այս ամբողջ գործիքակազմի մեջ դիտենք պարտքի զիջումը, ապա դա միանշանակ արդարացված է: Դա գալիս է լրացնելու այն գործիքների ցանկը, որոնցով գործադիրը փորձում է նպաստել գյուղացիական տնտեսությունների վիճակի բարելավմանը»,-հավելեց Խոսրով Հարությունյանն` ընդգծելով, որ ի թիվս այլ նախաձեռնությունների, պարտքի ներումը դրական է, համակարգված ձևով գյուղացիական տնտեսություններին աջակցելու տեսանկյունից:

     Սեպտեմբերի 14-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել է ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին