Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում. Պյոտր Սվիտալսկի

     Պետությունները մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար, եւ միայն շատ ակտիվ մասնակցության եւ քաղաքականության միջոցով կարելի է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։ «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

     «Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում: Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես- միջավայրը բարելավելու համար։ Դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին։ Եվրոպական շատ բիզնես-ընկերություններից դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են»,– ասաց Պյոտր Սվիտալսկին՝ վստահեցնելով, որ Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին