Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«ԱրմԹեք-17» ամենամյա գործարար համաժողովը կնվիրվի կիբեռանվտանգությանը

     «ԱրմԹեք-17» ամենամյա գործարար համաժողովն այս տարի կանցկացվի Երեւանում` սեպտեմբերի 27-ին:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ անցկացվելով տարիներ շարունակ՝ համաժողովը լավ ավանդույթ է դարձել: «ԱրմԹեք» առաջին համաժողովն անց է կացվել ԱՄՆ-ում: Մեկ տարի այն տեղի է ունենում Հայաստանում, մեկ տարի` արտերկրում»,-ասաց նա: Նախարարը նշեց, որ համաժողովն այս տարի նվիրվելու է կիբեռանվտանգության խնդիրներին:

     «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով` համաժողովում Հայաստանն ամեն տարի իր ասելիքն ունի: «Սկզբում կար մտահոգություն, թե Հայաստանի նման փոքր երկրի համար մեծ ճոխություն է այդ համաժողովն անցկացնելը, քանի որ դրա համար նոր ասելիք է պետք, նորարարական հարթակներ են պետք միջազգային տեխնոլոգիական հանրության ուշադրությունը գրավելու համար»,-ասաց նա: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ հավելեց, որ կիբեռանվտանգությունը Հայաստանի համար բավական կարեւոր թեմա է: «Այս տարի ունենք նաեւ մեծ քանակությամբ աջակիցներ, կհյուրընկալենք համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչների»,- նշեց Ենգիբարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին