Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է նախօրեին Երևանի կենտրոնում հնչած կրակոցներին

     Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանկաներում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ոչ մի երկիր նման դեպքերից երաշխավորված չէ:

     «Իրավապահ մարմինները պետք է աչալուրջ լինեն, բացահայտեն նման գործողությունները և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

     Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են նման հանցագործությունները բացառելու համար, իսկ լինելու դեպքում՝ բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: «Ես համոզված եմ մի բանում, որ իրավապահ մարմինները պետք է իրենց տեղում լինեն, իրականացնեն կանխարգելիչ քայլեր, որպեսզի նման հանցագործությունները կարողանանք բացառել»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին